Հիվանդանոց է տեղափոխվել յոթ մարդ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը՝ կայուն ծանր. ԱՆ

Երեւան-Սեւան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով եւս երկու տուժած հոսպիտալացվել է.


Ընդհանուր առմամբ, յոթ մարդ դիմել է բժշկական օգնության։ Նրանցից մեկն առաջին բուժօգնությունից հետո դուրս է գրվել։


Երկու տուժած ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, չորս տուժածների վիճակը կայուն է։